Բնական մեղր N6

Արտադրող՝ Անգին Գրիգորյան

Երբ երազանքը դառնում է բարձրության վրա ծնված արժեք։

Գեղարքունիքի մարզում, Դրախտիկ գյուղում, որտեղ վայրի դաշտերն անվերջ ձգվում են մինչև հորիզոնը, իսկ գարունը բառացիորեն վերածվում է դրախտի, ծնվում է մեղր, որն իր մեջ կրում է բարձրության, համբերության և գիտելիքի ուժը։

Անգին Գրիգորյանի մեղվաբուծական ճանապարհը սկսվել է ընտանիքից` նրա հայրը մեղվաբույծ է և հենց նա է Անգինին փոխանցել առաջին երկու մեղվաընտանիքները։ Այդ պահից մեղուն այլևս պարզապես կենդանի չէր, այլ ուղեկից։ Սակայն ամենատպավորիչ շրջադարձը եղավ այն ժամանակ, երբ «Քաղց Ապագա» ծրագրի շրջանակում ստացած մեղվաընտանիքները Անգինին հնարավորություն տվեցին երազանքը դարձնել նպատակ․ իր բակում ունենալ 50 մեղվաընտանիք։

Ճանապարհը հեշտ չէր։ Ամեն տարի նա հասցնում էր ավելացնել շուրջ 10 մեղվաընտանիք, սակայն ձմռան ընթացքում կորուստներ էր ունենում։ Այդ փորձությունները նրան հասցրին կարևոր գիտակցության՝ շատ մեղու ունենալը դեռ բավարար չէ, եթե չես ունենում գիտելիք։ Այդ պահին վճռորոշ դեր ունեցավ «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնը, որի կրթական փուլերը հիմնովին փոխեցին Անգինի մտածելակերպը։ Նրա փորձը հստակ բաժանվում է երկու մասի՝ մինչև Դարբնոցը և Դարբնոցից հետո։

Այսօր Անգինը ունի 75 մեղվաընտանիք և ստանում է բարձրորակ բազմածաղկային մեղր։ Մեղվանոցը գտնվում է ծովի մակարդակից շուրջ 2000 մետր բարձրության վրա, իսկ շրջապատող բարձրավանդակների շնորհիվ մեղուները օգտվում են միաժամանակ մի քանի բնական հարթություններից։ Հիմնական բերքը ստացվում է 2000–2300 մետր բարձրությունից, ինչը թույլ է տալիս խոսել իրական ալպյան գոտու մեղրի մասին՝ նուրբ, մաքուր և հավասարակշռված համով։

Գարնանը Դրախտիկ գյուղը ծածկվում է պտղատու ծառերի ծաղկով՝ վերածվելով իսկական դրախտային միջավայրի։ Տարածքի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ օժանդակ բերքը պահպանվում է մինչև սեպտեմբերի 15-ը՝ երկարացնելով մեղվաբուծական սեզոնը։ Մեղրը հավաքվում է վայրի դաշտերի և բազմազան բուսականության շնորհիվ, որոնք իրենց հետքն են թողնում համի ու բույրի մեջ։

Անգինը չի սահմանափակվում միայն մեղրով, նա ստանում է նաև տարբեր մեղվամթերքներ`  և արդեն պատրաստվում է 2026 թվականին արտադրել մայրակաթ և ծաղկափոշի։ Ամեն տարի տնտեսությունում կատարվում է մեկ քայլ առաջ, 2025 թվականին մասնակի վերանորոգվել է արտադրական տարածքը, որակի նոր մակարդակ ապահովելու համար։

Անգինը մասնակցել է «Մեղվաբուծության Դարբնոց»-ի կողմից կազմակերպված բոլոր եռամսյա դասընթացներին, արտասահմանյան էքսպերտների դասերին, իսկ որպես ակումբի անդամ՝ պարբերաբար խորացնում է իր գիտելիքները հիվանդությունների վերահսկման և մայրաբուծության ոլորտում։

Մեղվաբուծությունը ամբողջությամբ փոխել է նրա կյանքը՝ բառացիորեն 180 աստիճանով։ Այն տվել է վստահություն ապագայի հանդեպ, հստակ ուղղություն և այն զգացողությունը, որ նա գտել է իր հոգուն ու սրտին ներդաշնակ գործը։ Ընտանիքը լիարժեք ներգրավված է աշխատանքներում, և ինչպես ինքն է ասում․

«Ընտանիքով աշխատելը մեղուների հետ հավասարազոր է մեղուների աշխատանքին փեթակի մեջ»։

Այսօր Անգինի բրենդը արդեն ձևավորված է՝ «Դրախտիկ մեղվամթերք» անվամբ։ Այն կրում է իր տարածքի անունը, բնության մաքրությունը և մի պատմություն, որտեղ սերունդը, գիտելիքը և բարձրությունը միավորվում են մեկ արժեքի մեջ։

«Դրախտիկ մեղվամթերք» — մեղր, որը ծնվում է բարձրության վրա և վստահություն է տալիս ապագային։ 🐝🍯

ԿՈԴ՝ 20-10
5000 ֏/հատ

Խորհուրդ ենք տալիս

35000 ֏/հատ
Առկա չէ
1400 ֏/հատ
150 ֏/հատ
800 ֏/հատ

Դուք դիտել եք