Բնական մեղր N2

Արտադրող՝ Հայկ Սողոմոնյան
Երբ մեղվաբուծությունը դառնում է կյանքի ուղի ու ստեղծագործություն

Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում, որտեղ դաշտերը խաղաղ ու անսահման ձգվում են, իսկ արևածագը նոր լույս է սփռում ամեն ինչի վրա, Հայկ Սողոմոնյանի մեղրն իր մեջ կրում է համբերության, գիտելիքի և հոգատարության ուժը։

Հայկը մեղվաբուծությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց՝ տատիկից սովորելով առաջին դասերը։ Սկզբում օգնում էր, ապա 7-րդ դասարան հասնելով՝ սկսեց ինքնուրույն վարել մեղվանոցը։ Սկզբում 2–3 մեղվաընտանիք, հետո աստիճանաբար ավելացրած, Հայկի ճանապարհը սովորական չէր. ամեն օր նոր մարտահրավերներ և փորձություններ էին սպասում: մեղվաընտանիքները վխճառելը, կլիմայական փոփոխությունները, ձմռան կորուստները՝ ամեն մեկը դառնում էր նոր գիտելիք ու փորձ։

Հայկի հաջողության հիմքում դրված է նրա աշխատասիրությունը, գիտելիքը և կյանքով ստացված փորձը. նա գիտի, որ մեղվաբուծությունը միայն քանակի մասին չէ, այն պահանջում է հոգատարություն, խելամտություն և անկոտրում համառություն։

Այսօր Հայկը ունի 100 մեղվաընտանիք, որոնք արտադրում են բազմածաղկային մեղր՝ նուրբ համով, պատրաստված ՀՀ-ում աճող գրեթե բոլոր ծաղիկների նեկտարից: Մեղվանոցը տեղակայված է Արարատյան դաշտի մի քանի բարձրավանդակում՝ Քանաքեռավան, Արզական, Ֆանտան, Գեղարոտ, Հանքավան տարածքներում, որտեղ մեղուները օգտվում են մաքուր օդից և ծաղկների բազմազանությունից՝ ապահովելով մեղրի բարձր որակ և հումքի բնական խառնուրդ:

Գարնանը դաշտերը ծածկվում են պտղատու ծառերի և դաշտային ծաղիկների ծաղիկներով, ստեղծելով մեղվաբուծության համար հիանալի պայմաններ: Տարածքը հեռու է ճանապարհների աղտոտումից և թունավոր նյութերից, ինչը ապահովում է առավել բնական ու առողջ մեղր։

Հայկը չի սահմանափակվում միայն մեղրով. նա մշակում է նաև այլ մեղվամթերքներ, իսկ ապագայում նախատեսում է արտադրել մայրակաթ և ծաղկափոշի: Նրա բիզնեսը զարգանում է քայլ առ քայլ. 2025 թվականին մասնակի վերանորոգվել է արտադրական տարածքը՝ եվրոպատիպ պատուհաններով ու դռներով, ապահովելով արտադրության նոր մակարդակ և հարմարավետ պայմաններ։

Հայկը մասնակցել է «Մեղվաբուծության Դարբնոց»-ի դասընթացներին, արտասահմանյան փորձագետների դասերին, իսկ որպես ակումբի անդամ՝ խորացրել է գիտելիքները հիվանդությունների վերահսկման և մայրաբուծության ոլորտում: Մեղվաբուծությունը փոխել է նրա կյանքը՝ տալիս վստահություն ապագայի հանդեպ և հստակ ուղի դեպի իր գործը: Ընտանիքը լիովին ներգրավված է աշխատանքներում, իսկ Հայկի խոսքերով՝
«Աշխատել մեղուների հետ մեր ընտանիքով հավասար է մեղուների աշխատանքին փեթակի մեջ»:

Այսօր Հայկի բրենդը արդեն կայացած է՝ «Ակնաշեն մեղվամթերք» անվամբ, որը կրում է իր գյուղի անունը, բնության մաքրությունը և պատմություն, որտեղ համատեղվում են սերունդը, գիտելիքը և կյանքի փորձը:

«Ակնաշեն մեղվամթերք» — մեղր, որը ծնվում է հոգատարությամբ և համբերությամբ, ու վստահություն է տալիս ապագային։ 🐝🍯

 

ԿՈԴ՝ 20-2
5000 ֏/հատ

Խորհուրդ ենք տալիս

35000 ֏/հատ
Առկա չէ
1400 ֏/հատ
150 ֏/հատ
800 ֏/հատ

Դուք դիտել եք