ԿԱԿԱՉ բնական խնամքի միջոցներ

<<ԿԱԿԱՉ>>-ը ներկայացնում է դեմքի և մարմնի բնական խնամքի միջոցներ պատրաստված մեղրամոմից և բնական այլ նյութերից: Մի շարք պրոդուկտներ ունեն վերականգնող և բուժիչ հատկություններ: <<ԿԱԿԱՉ>>-ի խնամքի միջոցները կօգնեն ունենալ հարթ, նուրբ և երիտասարդ մաշկ, կընդգծեն Ձեր կանացի նուրբ դեմքը և մաշկը: Բացի հիմնական պրոդուկտներից, <<ԿԱԿԱՉ>>-ը նաև պատրաստում է անհատական պատվերներ և օգնում է կանանց ունենալ իրենց երազանքի առողջ, նուրբ և երիտասարդ մաշկը:

Պատվերներ գրանցելու համար կարող կապ հաստատել մեզ հետ.

+37477849315 (WhatsApp, Viber)

@kakach_care (Instagram)

Ապրանքներ

Ոտքի կրեմ

5000 դրամ

Մեր հրաշք կրեմը նախատեսված է չոր, վնասված և խորը ճաքերով կրունկների համար: Այն խոնավեցնում, սնուցում, փափկեցնում և վերականգնում է կրունկները: Ունի մի շարք բուժիչ հատկություններ, լավացնում է արյան շրջանառությունը:

Բաղադրություն. մեղրամոմ, անանուխի բյուրեղներ, օրգանական յուղեր և եթերայուղեր:

Դեմքը մաքրող միջոց 50գր-3000դրամ, 100գր-5000 դրամ

Դեմքը մաքրող միջոց բոլոր տեսակի մաշկի համար: Այն բուժում է մաշկի խնդիրները՝ նաև ակնեն, մաքրում և թարմացնում է մաշկը, լվանում է շպարը: Կարող եք օգտագործել նաև որպես դիմակ՝ թողնելով երեսին 10-15 րոպե:

Օգտագործման պայմանները. կարելի  է օգատգործել 12 տարեկանից բարձր անձանց: Մի փոքր լցնել ափի մեջ, ավելացնել ջուր և մատների փափուկ հատվածով մերսող շարժումներով լվանալ դեմքը: 40+ անձինք կարող են օգտագործել օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: 

Պահել բերանը փակ և չոր տեղում:

Դեմքի սկրաբ 50գր-2500դրամ, 100գր-4500 դրամ

Եթե ունեք անհարթ և թոշնած մաշկ, երեսին սև կետիկներ, ապա մեր դեմքի սկրաբը կօգնի ազատվել մաշկի խնդիրներից:

Բաղադրություն. բրնձի չմշակված ալյուր, բնական յուղեր և եթերայուղեր:

Օգտագործման պայմանները. կարելի  է օգատգործել 14 տարեկանից բարձր անձանց: Մի փոքր լցնել ափի մեջ, ավելացնել ջուր և մատների փափուկ հատվածով մերսող շարժումներով լվանալ դեմքը: Օգտագործել շաբաթական 1-2 անգամ:

Պահել բերանը փակ և չոր տեղում: