Գլխավոր էջ Մեր մասին

Մեր մասին

Բարի գալուստ մեղվաբուծական գիտելիքների, նորարարության և բարձրակարգ արտադրանքի Ձեր հուսալի օնլայն հարթակ։

Անկախ նրանից՝ Դուք փորձառու մեղվապահ եք, թե խանդավառ սկսնակ կամ պարզապես հետաքրքրված եք մեղուներով, մենք տրամադրում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեղվաբուծության ոլորտում հաջողության հասնելու համար:

Մենք հավատում ենք մեղվաբուծության ուժին ոչ միայն որպես արհեստ, այլև որպես կենսական անհրաժեշտություն շրջակա միջավայրի, կենսաբազմազանության և կայուն գյուղատնտեսության համար: Ուստի, մեր առաքելությունն է մեղվաբուծությունը հասանելի և արդյունավետ դարձնել յուրաքանչյուրիդ համար՝ մեկ հարթակում համատեղելով մեղվաբուծական գիտելիքն ու նորարարությունը, բարձրակարգ մեղվապահական արտադրանքն ու ցանցային փոխօգնությունը։

 

Ով ենք մենք:

beekeeping.am-ը հիմնադրել է «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի և «Մեղվաբուծության Ակադեմիա» ՀԿ-ի թիմը՝ մեղվաբուծության կենսական օգտակարությունը կիսելու հանձնառությամբ։ Որպես մեր բազմամյա փորձի արդյունք՝ մենք ստեղծել ենք առցանց հարթակ, որը տրամադրում է գիտելիք և խորհրդատվություն, առաջարկում մեղվաբուծական գույք, պարագաներ և գործիքներ, և վերջապես, մեղվաբուծական համայնքին անդամակցելու բացառիկ հնարավորություն։

 

Ինչ ենք առաջարկում:

  • Կրթական ռեսուրսներ: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու, մենք առաջարկում ենք ուղղորդում, առցանց տեսական և գործնական դասընթացներ, մեղվաբուծական և մեղվաբուժական փորձագիտական խորհրդատվություն։
  • Մեղվաբուծական առցանց շուկա: Մենք առաջարկում ենք մեղվաբուծական բարձրակարգ արտադրանքների լայն տեսականի՝ գույք, պարագաներ, գործիքներ, մեղվաընտանիքներ, հավաքածուներ։ Մենք աշխատում ենք վստահելի մատակարարների հետ՝ Ձեզ լավագույն ապրանքատեսակներ տրամադրելու համար։
  • Համայնքային աջակցություն: Անկախ Ձեր փորձառությունից՝ մենք առաջարկում ենք մեղվաբուծական համայնքին անդամակցելու՝  փորձով կիսվելու, խորհուրդներով փոխանակվելու, միմյանցից սովորելու, համատեղ հարցեր բարձրացնելու և լուծումներ ստանալու աննախադեպ հնարավորություն։

 

Ինչու՞ ընտրել մեզ:

beekeeping.am-ը տրամադրում է ավելին, քան պարզապես ապրանքների առք ու վաճառքն է։ Ընտրելով մեզ՝ Դուք ընտրում եք մեղվաբուծական փորձառություն, քանի որ մեր կրթության, ծառայությունների, բարձրորակ գույքի և համայնքային աջակցության համադրությունը ապահովում է, որ բոլոր մակարդակի մեղվաբույծները կարողանան զարգացնել իրենց մեղվաբուծական տնտեսությունները։